Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 06,2011 00:00

Արդեն 45 տարվա ավանդույթ է, որ Հայկական պետական մանկավարժական  համալսարանի առաջին կուրսեցիները մեծ մանկավարժ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում երդվում են հավատարիմ լինել ուսուցչի կոչմանն ու գիտելիք փոխանցել, սեր արթնացնել երեխաների մեջ դեպի գիտությունն ու կրթությունը: Օրվա խորհուրդն իմաստավորվում է նաեւ Ուսուցչի տոնով:
Այս տարի եւս շուրջ 500 առաջին կուրսեցի այցելեց Աբովյանի տուն- թանգարան: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: «Այս տարի 12-ամյա կրթության հետ կապված սակավ էր դիմորդների թիվը գրեթե բոլոր բուհերում, այնուհանդերձ պետք է այսօր արձանագրել, որ Մանկավարժական համալսարան է ընդունվել շուրջ 500 հոգի, ովքեր վաղը ծառայելու են կրթության ու լուսավորության բարձր նպատակներին: Մանկավարժական համալսարանի մագիստրատուրա ընդունվել է 1100 հոգի, եւս 1000-ով կհամալրվի մեր հեռակա ուսուցման համակարգը: Մեր դպրոցն ունի ապագա՝ ի դեմս ձեզ»,- ասաց ռեկտորը՝ հավաստիացնելով, որ նրանց ուսումնառության տարիներին էլ ավելի կկատարելագործվի մանկավարժական կրթությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել