Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԼԵԳԵՆԴԸ ՀԵՌԱՑԱՎ ԿՅԱՆՔԻՑ

Հոկտեմբեր 06,2011 00:00

Երեկ 84 տարեկանում կյանքից հեռացել է պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանը: Վերջին շրջանում վարպետը տառապում էր սրտանոթային համակարգի խնդիրներով: ՀՀ ժողովրդական արտիստը ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պայքարել է ազգային պարի անաղարտության համար: Վ. Խանամիրյանի սաները աշխարհի տարբեր անկյուններում իրենց ուսուցչի անվամբ պարախմբեր են հիմնադրել, Նյու Յորքի մանկական պարի ակադեմիան եւս կրում է Վանուշ Խանամիրյանի անունը: Նա ոչ միայն  իսկական արվեստագետ էր, այլեւ հրաշալի մարդ եւ քաղաքացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել