Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիան երբեք չի վերանա

Հոկտեմբեր 06,2011 00:00

Կարծում է ԵՊՀ պրոռեկտորը

ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցությամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ Երեւանում մեկնարկեց բուհերում հակակոռուպցիոն ռազմավարությունների եւ գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմները քննարկելու ուսուցողական եռօրյա սեմինար:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասաց. «Կամ մենք իրեն՝ կոռուպցիային, կամ կոռուպցիան մեզ վերջնական կոչնչացնի եւ կքայքայի բարձրագույն կրթական համակարգը: Ինքս դժգոհ եմ կոռուպցիայի նվազման տեմպերից՝ հանրակրթական, միջին մասնագիտական եւ հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ոչ մի փաստաթուղթ եւ ռազմավարություն չի կարող օգնել հասնելու մեր նպատակներին, եթե բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ցանկություն ունեցողներ չլինեն»:
«Առավոտը» զրուցեց նաեւ մի քանի բուհերի ներկայացուցիչների հետ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը գտնում է, որ միայն ընդհանուր ուսումնական գործընթացի ճիշտ ուղղությամբ ընթանալը տեղ չի թողնի կոռուպցիայի ներկա լինելուն. «Կոռուպցիան կապ ունի մարդու կյանքի, ապրելակերպի հետ: Այն ժամանակ, երբ մարդիկ սնանկացան, կոռուպցիայի համար տեղ բացվեց: Այն կարծես մեզ համար ժառանգ լինի, որը ստացանք ՍՍՀՄ-ից: Կոռուպցիայի գնալիս ինքներս մեզ ենք վնասում»:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Իսպիրյանը դժգոհեց, որ հասարակության մեջ սխալ կարծիք է ձեւավորված բուհի մասին. «Մեր բուհում չի կարող լինել կոռուպցիա, քանի որ քննությունները մրցակցություն են, ապագա մարզիկները փորձում են իրենց ուժերը: Քննություններն այնքան թափանցիկ են, որ դիմորդները բուհին չեն կարող մոտենալ կոռուպցիայի նպատակներով»:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ ասաց. «Մայր բուհում 100%-ով կոռուպցիայի վերացում դժվար թե երբեւէ լինի՝ հաշվի առնելով մեր մենտալիտետի առանձնահատկությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել