Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության` երեկ, ժամը 17-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 24-ամյա Յուրի Արամի Սարգսյանը:
Նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն: