Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԱԿՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին ձերբակալվեց Հայկ Վաղինակի Թովմասյանը: Նա 1-ին կարգի հաշմանդամ է, հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարում ունի եւ գամված է սայլակին: Նա ինքնուրույն տեղաշարժվել չի կարող, անշարժ է նրա ձախ ձեռքը, եւ մինչ օրս կարիք կա նրան խնամելու: Փաստորեն, նրան օգնում են իր խցի ընկերները, որոնք դրա պարտականությունը չունեն:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ միայն անհատական խնամք չի կարելի իրականացնել, այլեւ ընդհանուր պայմանները բավարար չեն ոչ հաշմանդամ անձանց պահելու համար: Այդ պայմաններում խոսք չի կարող լինել սայլակով տեղաշարժվող մարդկանց հարմարեցված պայմանների մասին»,- ասում է Հայկի հորեղբայրը՝ Վաղինակ Թովմասյանը: Երեկ Վաղինակ Թովմասյանը «Առավոտին» ասաց, որ ցանկանում է, որ իր բարձրացրած հարցը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում պահվի: Իսկ նա տեղեկացնում էր նաեւ, որ Հայկը մեղադրվել է մարիխուանա, ափիոն տեսակի թմրամիջոցների ձեռքբերման եւ իրացման համար:
Չնայած Հայկն ասել է, որ երբեք թմրանյութ չի պահել եւ, հետեւաբար, չի իրացրել: Նշվել է, որ թմրանյութն իրացրել է ոմն Մ. Պետրոսյան: Սակայն Մ. Պետրոսյանը դատաքննության ժամանակ ասել է, որ իրականությանը չհամապատասխանող՝ Հ. Թովմասյանի դեմ ցուցմունքներ տալու պատճառով ԿՊԶ-ում թոկը գցել է վիզը եւ ինքն իրեն կախելու փորձ է կատարել: Հայկը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Թովմասյանները դիմել են ՀՀ իրավապաշտպան կառույցների, նրանց ներկայացնելով մի տրցակ բժշկական փաստաթղթեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել