Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ 48 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ՝ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 06,2011 00:00

Երեկ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց Դավիթ Հարությունյանի հեղինակած բանաձեւի նախագիծը, որին միացել են 47 պատվիրակներ: «ԵԽԽՎ-ում շահերի բախման բացահայտման մեխանիզմի ամրապնդում» անվանյալ այս փաստաթղթում նշվում է, թե իրենց պարտականությունները կատարելիս Վեհաժողովի անդամները պետք է հետեւեն թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներին, որոնք կարեւոր են ԵԽԽՎ նկատմամբ վստահության առումով՝ մասնավորապես հաշվի առնելով ԵԽԽՎ զգալի ազդեցությունը երկրների ներքին քաղաքականության վրա: Նաեւ նշվում է, որ շահերի բախման խնդիրը դեռեւս առկա է Վեհաժողովում, ուստի հրամայական է ԵԽԽՎ կանոնակարգում համապատասխան մեխանիզմների հաստատումը՝ շահերի բախումը բացահայտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել