Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 06,2011 00:00

Ուսուցչի օրը՝ Սպարտակ Մելիքյանի հետ
Երեկ Ուսուցչի օրվա կապակցությամբ ԺԱԿ նախագահ, «Գարդմանա երկիր» հ/կ-ի պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ավանդույթի համաձայն, այցելեց «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջ» կրթահամալիր՝ վերջինիս տնօրեն Ռիտա Գյուլամբարյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցելու եւ դասախոսական կազմին անձամբ շնորհավորելու նպատակով: Սպարտակ Մելիքյանը, որպես քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նաեւ ծանոթացավ դասախոսներին հետաքրքրող ընթացիկ հարցերին եւ հիմնախնդիրներին:
Օրվա երկրորդ կեսին Սպարտակ Մելիքյանը նմանօրինակ մեկ այլ հանդիպում ունեցավ Երեւանի Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի դասախոսական կազմի եւ օրվա միջոցառումը նախաձեռնած ուսանողների հետ: Ընդունելով պատվավոր հյուրի շնորհավորանքները, որին համալսարանում ճանաչում են միաժամանակ թե՛ որպես կառավարման խորհրդի նախագահ, թե՛ նաեւ տնտեսագիտության թեկնածու եւ դասախոս, ներկաները, իրենց հերթին, նրան ուղղեցին կրթական եւ կազմակերպական բնույթի հարցեր:
Հարկ է նաեւ նշել, որ Սպարտակ Մելիքյանի օգնականները օրվա ընթացքում նրա անունից այցելել եւ շնորհավորանքներ ու նվերներ են փոխանցել հանրապետության ավելի քան 80 համայնքների, հիմնականում՝ սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցչական կազմերին:
R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել