Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրեժեն շնորհավորեց ՀՀ անկախությունը

Հոկտեմբեր 05,2011 00:00

 Երեկ Երեվանում առաջին անգամ հանդես եկավ ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն` «20 երգ 20-ամյա Հայաստանին» համերգային ծրագրի շրջանակներում, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Համերգն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ եվ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Բացօթյա համերգը տեղի ունեցավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Համերգին մասնակցեցին նաեւ հայ երգիչներ, ովքեր Էլոդիի հետ կատարեցին ֆրանսիական հայտնի երգեր: Նվագակցում էր ՀՀ հանրային հեռուստատեսության եվ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:
Նշենք, որ Էլոդի Ֆրեժեն երգում է հիմնականում փոփ ոճում` համադրելով ֆրանսիական երգարվեստի լավագույն ավանդույթները: Նրա երգացանկի հայտնի հիթերն են «De L\’eau» (Ջուրը), «Viens jusqu\’Ո moi» (Եկ ինձ մոտ), «Le Jeu des 7 Erreurs» (Գտիր 7 տարբերություն) եվ «La Femme De L\’apres Midi» (Կինը կեսօրից հետո) սինգլները:
ՀՀ կառավարությունն այս միջոցառումը պաշտոնապես ներառել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի գլխավոր տոնակատարությունների ծրագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել