Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածներին կենդանի գտնելու հույս չկա

Հոկտեմբեր 05,2011 00:00

\"\"

\"\"Հոկտեմբերի 5-ին Այրում քաղաքի մոտ, սողանքի վայրում որոնողափրկարարական  աշխատանքները շարունակվում էին: Դրանց մասնակցում էին Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի , Արագածոտնի մարզերի փրկարարները, նաեւ Նոյեմբերյանի  սահմանապահ զորամասի զինվորներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ  Գաբրիելյանը հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին զինվորական ուղղաթիռի եւ երկաթուղային «կռունկի» միջոցով սողանքի վայրից տարհանվել է 9 մարդատար եւ 1 բեռնատար մեքենա, իսկ հոկտեմբերի 5-ին` 2 բեռնատար եւ մեկ շինարարական «կռունկ»: Աշխատանքները շարունակվում են:
\"\"Իսկ ահա անհետ կորած մարդկանց հարազատներին իրենց կորուստն է մտահոգում: Անհետ կորած, Լճկաձոր գյուղի 72-ամյա բնակիչ Նորիկ Միրզոյանի տղան` Վիգենը Ռուսաստանում լսելով դեպքի մասին` շտապ վերադարձել էր: Նա դժգոհ  էր որոնողական աշխատանքների դանդաղ ընթացքից, ըստ նրա փրկարարները հիմնականում մեքենաների տարհանմամբ են զբաղված: «Եթե այս փրկարարների ղեկավարին մի 20 հազար դոլար փող տանք, կորածներին գտնելու գործը թափով կընթանա»,-սրտնեղած ասաց նա:
Ակնհայտ է, որ 5 անհետ կորածներին կենդանի գտնելու ոչ մի հույս չկա: Նրանց ընդհանրապես գտնելն էլ հեշտ չի լինի, քանի որ գահավիժած հողի եւ քարի զանգվածը մեծ է:
Երեկ սողանքի գոտու սկզբնամասում կապավորները վերականգնում էին Հայաստան մտնող ինտերնետ կապի լարերը:  Պետավտոտեսուչները փակել են մեքենանների մուտքը սողանքի գոտի:  Մարդատար մեքենաները  երթեւեկում են փլված սարի վերեւի հատվածով հին, խճապատ  ճանապարհով: Խոշոր բեռնատարներն էլ  երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել