Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԼՈՅԱՆԻՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Հոկտեմբեր 05,2011 00:00

 Ըստ ՀՀ ոստիկանության, հոկտեմբերի 3-ին Երեվանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեվ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու դիակ` հոնքերի հատման մասում կտրած վնասվածքի հետքերով (ավտոմեքենայի վարորդը մեքենան թողել էր հիվանդանոցի բակում եվ հեռացել):
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Հայկ Հովակիմյանի դիակը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի մոտակայքում 24-ամյա Հրանտ Ալոյանը վիճաբանել է Հովակիմյանի հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան, ինչի հետեվանքով վերջինս մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել