Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԵԿԵԼ ԷԻՆ ԱԺ

Հոկտեմբեր 04,2011 00:00

Երեկ ՀՀ խորհրդարանի մուտքի մոտ հավաքվել եւ ԱԺ պատգամավորների օգնությունն էին հայցում օրերս Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած 5 անձանցից երկուսի՝ եղբայրներ Մեխակ  եւ Արմեն Սորսումատյանների հարազատները: Նրանք դժգոհում էին փրկարարական աշխատանքների անարդյունավետությունից եւ ակնկալում, որ օրենսդիրները պատկան մարմինների առաջ հարց բարձրացնեն մեքենայով հանդերձ, ենթադրաբար, փլուզումների տակ մնացած իրենց հարազատներին գտնելու, համար: Նրանց հետ ԱԺ ընդունարանի մոտ հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ խոստացավ անհետ կորածների հարազատների մտահոգությունը «տեղ հասցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել