Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում խաղաղության պուրակը բացվեց

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\"

\"\" Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին  տոնախմբություն էր, նշում էին քաղաքի օրը. խաղահրապարկների բացումներ, պարգեւատրումներ, համերգային ծրագրեր, հրավառություն եւ այլն: Կապանցի մի շարք քաղաքացիների պարգեւներ շնորհվեցին. դրամական պարգեւներ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ քաղաքի դպրոցների մի խումբ ուսուցիչների:
ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալի արժանացան կապանցի մի խումբ ազատամարտիկներ: Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ  Լարիսա Ջհանգիրյանը, Արցախյան գոյամարտի ազատամարտիկ, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Արարատ Մանուչարյանը եւ երկրապահ կամավորականների Կապանի ջոկատի հրամանատար Մանվել Օհանյանը պարգեւատրվեցին Կապանի քաղաքապետարանի «Կապան» ոսկե մեդալով:
Պատահական չէր, որ Կապանի Շահումյան փողոցում բացվեց «Խաղաղության» պուրակ: Արցախյան գոյամարտի օրերին ամենաշատը տուժում էր հենց այս փողոցը, իսկ պուրակի վերածված հրապարակում երկու տասնակից ավելի անմեղ, խաղաղ բնակիչ է զոհվել:
Կապանի ծննդյան տոնին մասնակցում էին նաեւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության սեփականատեր, կանադական «Դանդի փրեշըս մեթըլս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը եւ գլխավոր փոխտնօրեն Ռիք Հաուսը: Պարոն Գոդմանը Կապանից հեռացավ «Կապան» ոսկե մեդալ եւ «Ակսել Բակունց»  հուշամեդալներով՝ տարածաշրջանին նյութական աջակցության եւ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31