ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Սեվան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղեվորները, «Օպել Վեկտրա» -ի վարորդն ու 3 ուղեվորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2107»-ի ուղեվորներից մեկը՝ 24-ամյա Արծրուն Կիրակոսյանը, մահացել է: