Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

56 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ

Հոկտեմբեր 04,2011 00:00

 Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ ամփոփում

Սույն թվականի մարտի 14-ից մինչեվ հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երեվանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական եվ 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում  պատկերը հետեվյալն է. 
•7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ եվ դեռեվս չսպառված ժամկետով փաստաթղթեր:  Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
•15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական՝ միայն երեք ամիս առաջ սահմանված կար•ով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
•25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
•9 դիմումներ դեռեվս ուսումնասիրության փուլում են:
Նշված ուսումնասիրությունների եվ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի եվ Երեվանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաեվ վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը եվ պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակար•երը:
Այդուհանդերձ, մտահո•վելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը՝ հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միեվնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական եվ բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաեվ խնդրով  հետաքրքրված այլ  անձանց ու կառույցներին՝ աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայտնենք նաեվ, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել  19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 եվ 101 հոդվածների համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքացիական օրենս•րքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել