Թումանյանի հարազատների կարծիքով, ազնիվ չէ, որ անտեսված է Ամենայն հայոց բանաստեղծի մայրը
Դսեղում «Անուշ» օպերայի հնչյունները Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան են հրավիրում: Անուշի դերակատարուհին՝ ազգային օպերայի երգչուհի Արմենուհի Սեյրանյանը ձգտում է Անուշի դերերգը կատարել նույնքան պարզ ու մաքուր, որքան Անուշն էր: «Պետք չէ հեռանալ գեղջկական միամիտ կերպարից, հակառակը՝ պետք է կարողանաս ներկայացնել նրան իր աշխարհում, իր գեղջկական պարզության մեջ»,- ասում է Արմենուհի Սեյրանյանը:
Շաբաթ-կիրակի Դսեղում «Թումանյանական օր» է, որ ավելի քան 25 տարի մի հարկի տակ է հավաքում թումանյանագետների ու թումանյանասերների՝ աշխարհի տարբեր ծայրերից` Կանադայից, Ֆրանսիայից, Վրաստանից: Նորա Մսրխանյանը Կանադայից հատուկ եկել է Հայաստան՝ մասնակցելու «Թումանյանական օրեր» միջոցառմանը. «Ամենամեծ երազանքս էր մասնակցել Ամենայն հայոց բանաստեղծին տուրք տալուն, հպարտանում եմ, որ նույնիսկ հեռավոր Կանադայում հայ ծնողներն իրենց երեխաների համար Թումանյանի հեքիաթներն են կարդում»:
«Արշակ Չոպանյան» հիմնադրամը հարգանքի տուրքի իր ձեւն էր ընտրել. Դսեղի տուն-թանգարանին նվիրաբերեց Թումանյանի ստեղծագործությունները՝ ֆրանսերեն թարգմանած: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ դա հիանալի նվեր է ֆրանսախոսների համար: «Տարիներ առաջ, երբ ուսանում էի հայ վարժարանում, չէի կարող եր—ակայել, որ հրատարակիչ կդառնամ, ու առաջին հայ թարգմանությունը Թումանյանը կլինի»,- ասում է «Արշակ Չոպանյան» հիմնադրամի ղեկավար Սրապիոնյանը: «Ամենայն հայոց բանաստեղծը ամենամեծ մարդն է ինձ համար, որը ծնվել է այստեղ, բայց իր ստեղծագործությունների մեծ մասը արարել է Թիֆլիսում: Թումանյանն էր, որ 1918 թվականին քայլում էր սպիտակ դրոշի ներքո, որ հայ — վրաց ժողովուրդների միջ— երբեք սեպ չխրվի»,- ասում է Վրացահայերի միության անդամ Սուսաննա Հակոբյանը:
Թումանյանական օրվան մասնակցում էին Թումանյանի կերտած հերոսները՝ Անուշը, Սարոն, Մոսին, Քաջ Նազարը… Տիկնիկագործ Նարինե Մխիթարյանի ստեղծագործություններն են: «Ժամանակին փափուկ խաղալիքներ էին արտադրում արտասահմանյան կերպարներով, որպես հակաթույն ես որոշեցի Թումանյանի հեքիաթները կերտել, որոնք շատ խոսուն ու գեղեցիկ են՝ իրենց կերպարներով»,- նկատեց Նարինեն:
Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը եւս Դսեղում էր եւ ասաց, որ, ,չգիտես ինչու, ամեն անգամ խոսում են Թումանյանից, հիշում նրա երեխաներին, եղբայրներին, հորը` տեր Թադ—ոսին, բայց երբեք չեն հիշատակում մորը` տիկին Սոնային: «Սոնան է Թումանյանի վրա ամակ ունեցել, հիվանդ ժամանակ խնամել, նա էր տանում Թումանյանին էդ սար ու ձորերը, որ տեսել է Թումանյանը, իսկ մենք նրան հաճախ մոռանում ենք, այսօր նրա գերեզմանը չկա, բայց կարելի է մի խորհրդավոր բան անել, — նա լինի իր ամուսնու կողքին: Սոնան թաղված էր հին գերեզմանոցում, որը փլուզվել է», -ասաց Թումանյանի թոռնուհին:
Սոնան գրաճանաչ չի եղել եւ բոլոր հարցնողներին պատասխանում էր՝ իմ դպրոցն եղել է այն սարերն ու ձորերը, որով ես կրթել եմ երեխաներին: Մեծացնելով 8 երեխա, նա դաժան ճակատագիր է ունեցել, կորցրել է իր 6 զավակներին, ապրել է 94 տարի, մահացել՝ 1936-ին, իսկ հաջորդ տարի նրա 7-րդ որդուն` Վահանին աքսորել են սիբիրներ: Հիմա ասում են՝ եթե մեկ տարի էլ ապրեր՝ կապրեր նաեւ 7-րդ որդուն կորցնելու ցավը, գուցե բարին այն է, որ տիկին Սոնայի երկրային կյանքն ավարտվեց 1936-ին…