Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՄԻԿ ՍԵՎՈՅԱՆԻ ՌԻԹՄԵՐԸ

Հոկտեմբեր 04,2011 00:00

\"\" «Աշնանային ռիթմեր» պայմանական խորագրով ցուցահանդես բացվեց օրերս Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարչուհի Հասմիկ Սեւոյանը  ներկայացել էր 10-ամյա ստեղծագործական ուղին ներկայացնող ինքնատիպ գործերով: Դրանով էր պայմանավորված ցուցադրվող ստեղծագործությունների ժանրերի ու շարքերի բազմազանությունը: 5 տարի առաջ ավարտած «Ներկայացում», «Թատրոն», «Զրույց» գրաֆիկական շարքերից հետո, ավելի «հասուն»  գործեր էլ էին ցուցադրված՝ «Սպիտակի վարիացիաներ», «Կապույտի մեջ» եւ այլն:  «Մեծանում ենք, հասունանում, փոխվում է ամեն ինչ (ոճերի տարբերությունը  նկատի ունի-Զ. Ա.), կյանքում պատահած վատ բաները վրձնիս վրա չեն ազդում, գնալով գունավորվում են, գնալով լուսավորվում են կտավներս»,-ասում է Հ. Սեւոյանը: Ցուցահանդեսին ներկա արվեստաբաններից մեկի խոսքով, նկարչուհին գտնում  է գեղարվեստական այնպիսի միջոցներ, որոնք օգնում են իրեն ապրել այսօրվա ռիթմի մեջ: Ըստ անվանի դաշնակահարուհի  Սվետլանա Նավասարդյանի. «Հասմիկը ուրույն նկարչուհի է, ուրույն աշխարհ ունի, որը գնում բախվում է մեծ աշխարհին ու հետ է դառնում իր պոետիկ նվաճումներով հանդերձ: Տարիների հետ նորանոր աշխարհներ են բացվում, նոր դռներ ու պատուհաններ՝ այս սքանչելի նկարչուհու արվեստում: Ժամանակի հետ այն ավելի հետաքրքիր է դառնում եւ ինձ շատ հոգեհարազատ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել