Լրահոս
Օրվա լրահոսը

Լատինամերիկյան ռիթմեր

Հոկտեմբեր 04,2011 00:00

 Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը պատիվ ունի ներկայացնելու լատինամերիկյան երաժշտության համերգ, որը կկատարի բրազիլական յոթ լարանի կիթառի վարպետ Ֆաբիանո Բորժեսը: Համերգը կկայանա նախկին ԱՄՆ դեսպանատան շենքում՝ հոկտեմբերի 14-ին: Համերգի առաջին մասը նվիրված է արգենտինական — պերուական, իսկ երկրորդը՝ բրազիլական երաժշտությանը: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Թակուչյանի ստեղծագործությունները:  Բորժեսը նա— հանդես կգա նոր երաժշտական խմբի՝ SambaJan-ի հետ, որը կներկայացվի հայ հանդիսատեսին համերգի շրջանակներում: Հայ — բրազիլացի երաժիշտները կկատարեն բրազիլական ավանդական երաժշտություն՝ Samba, Roda de Choro, — այլն, ինչպես նա— կփորձեն համատեղել հայկական — բրազիլական երաժշտության ռիթմեր: SambaJan խմբի կազմը հետ—յալն է. Արմեն Աղաջանյան՝ դաշնամուր, Ֆլորիանո Ռեժիս՝ հարվածային գործիքներ, Լուսինե Ազարյան — Անուշ Բադալյան՝ վոկալ: SambaJan – ի հյուրերն են՝ Պաբլո դո Կավակոն, cavaquinho — հարվածային գործիքներ նվագող, ինչպես նա— այլ բրազիլացի երաժիշտներ, որոնք անմոռանալի կդարձնեն համերգի երեկոն:


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել