Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 5 մարդ, մահացած՝ 52-ամյա Զինարիկ Արշակյանը:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում՝ էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով: