Հոկտեմբերի 1-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տաքսի ծառայություններից մեկի վարորդ՝ 42-ամյա Սամվել Բաղդասարյանի դիակը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղդասարյանին ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Միկրոշրջան թաղամասի ճանապարհին բախվել է շինություններից մեկի քարե ցանկապատին, այնուհետեւ՝ ճամփեզրի զարդաքարին եւ կանգ առել:
ՀՀ ոստիկանության ՏՎ-ի տեղեկացմամբ, նույն օրը, ժամը 19.00-ին, Բաղդասարյանի համար, սրտի հիվանդության պատճառով, «շտապօգնությունում» կանչ է գրանցվել, սակայն հիվանդը հրաժարվել է բուժում ստանալուց: Ս. Բաղդասարյանի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: