ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ տեղեկացրին, որ հոկտեմբերի 1-ին «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել է «շտապօգնության» «Ֆոլքսվագեն» մակնիշի մի ավտոմեքենայի:
Պատահարի հետեւանքով «Դեու-Նեքսիայի» վարորդը, «շտապօգնության» ավտոմեքենայում գտնվող բուժքույրն ու հիվանդը տեղափոխվել են հիվանդանոց: