Երեւանի կոնյակի գործարանը մոտ ժամանակներս վաճառքի կհանի «Դվին» կոնյակը: Այդ մասին երեկ հայտնել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նշենք, որ «Դվինը» հենց այն հանրահայտ հայկական կոնյակն է, որը դարձել էր Ու. Չերչիլի սիրած խմիչքը:
News.am-ի փոխանցմամբ, «Դվինը» կարտադրվի սահմանափակ քանակությամբ՝ տարեկան 5000 շիշ, կունենա 50 աստիճան թնդություն եւ կարժենա մոտավորապես նույնքան, որքան «Նաիրի» կոնյակը: