Երեկ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2103»-ի ուղեւորը՝ 28-ամյա Կարեն Մխիթարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «Ֆորդ Տրանզիտի» 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: