Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Հոկտեմբեր 04,2011 00:00

ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հայցը՝ ընդդեմ ՀՌԱՀ-ի: Նշենք, որ հեռուստաընկերությունը բողոքարկել էր դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ի՝ թվայնացման հեռարձակման մրցույթի արդյունքները: Մեզ հետ զրույցում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն ասաց, որ առաջիկա օրերին իրենք կուսումնասիրեն, որ հասկանան, թե ինչ հիմունքներով է դատավոր Արգիշտի Ղազարյանը կրկին մերժել հայցը. «Մերժման բացատրությունը ստանդարտ բացատրություն է, հակառակ մեր ներկայացրած փաստարկների՝ դատարանը գտնում է, որ  հանձնաժողովի գործողություններում չկան հեռուստաընկերության  իրավունքները խախտող հանգամանքներ»:
Պարոն Տեր-Եսայանի համար դատարանի վճիռը անսպասելի չէր, եւ այդ պատճառով նախապես պլանավորել են իրենց անելիքները՝ բողոքարկելու են մինչեւ Եվրադատարան: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել