Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 04,2011 00:00

Հոկտեմբերի 3-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում ծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը: Այս նիստում դատավոր Սամվել Մարդանյանը քննել է կողմերի ներկայացրած գրավոր միջնորդությունները: Դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ դատավարությունը Երեւան տեղափոխելու վերաբերյալ: Դատավորը այդ մերժումը պատճառաբանել է նրանով, որ այդ գործը տարածքային առումով ընդդատյա է Տավուշի մարզի դատարանին: Դատավորը ըստ դատավարության կանոնների հարցրել է գործով ամբաստանյալ, կալանքի մեջ չգտնվող ժամկետային ծառայության զինվոր Հարութիկ Կիրակոսյանին, թե արդյոք նա ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը: Վերջինս բացասաբար է պատասխանել: Դատավոր Մարդանյանը նիստի 5 րոպե ընդմիջում է հայտարարել, որպեսզի մեղադրող Հ. Հարությունյանը պարզի՝ Հարութիկ Կիրակոսյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը: Դատը վերսկսվելուց հետո Հ. Կիրակոսյանը ասել է, որ ստացել է այդ եզրակացությունը: Դա հիմք ընդունելով՝ պաշտպան Շուշանյանը նշել է, որ խախտվել են օրենքի պահանջները, եւ բացարկ է հայտնել գործով մեղադրող Հ. Հարությունյանին, սակայն այն դատարանը չի ընդունել: 17:28-ին 14 րոպեով ընդհատվել է դատարանի դահլիճի էլեկտրամատակարարումը: Հոսանքի մատակարարումը վերականգնվելուց հետո դատն այլեւս չի վերսկսվել: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել