Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում են նաեւ օլիմպիական ուղեգրեր, Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց: Երեկ մինչեւ 64 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն հայ բռնցքամարտիկը մեկնարկային մենամարտում միավորների 17:11 տարբերությամբ պարտության մատնեց գերմանացի Դավիթ Մյուլլերին: Ջավախյանը հաջորդ մարտն անցկացնելու է հոկտեմբերի 2-ին՝ Չեխիայի ներկայացուցիչ Զդենեկ Շլադեկի հետ:
Այսօր ռինգ է մտնելու մեր ընտրանու ամենափորձառու բռնցքամարտիկներից մեկը՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, ում հետ հավաքականի մարզիչները եւ հայ մարզասերները նույնպես լուրջ հույսեր են կապում: