Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հանդիսասրահը մարդաշատ էր: Բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀԲՄ խորհրդի նախագահ Աշոտ Օսիպյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամներ, նախկին տարիների անվանի շրջանավարտներ, ՀՊՏՀ աշխատակազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ ներկա գտնվեցին «Մենք փոխվում ենք» խորագրով շնորհանդեսին: Շնորհանդեսը նշանավորվեց եւս երկու կարեւոր իրադարձությամբ. ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ՀՀ ԱԺ նախագահին շնորհեց ՀՊՏՀ պատվավոր դոկտորի կոչում՝ պաշտոնավարման երրորդ տարվա առթիվ, կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ՝ համատեղ հետազոտական աշխատանքներ ու կրթական ծրագիր իրականացնելու մասին: