Դիլիջանի ավտոկայանի կողքին, միջպետական ճանապարհի եզրին գտնվող այս շենքում են տեղակայված Հայաստանի հանրապետական կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության տեղական գրասենյակները, ինչպես նաեւ մեղվաբուծության պարագների, կենդանի ձկան, ավտոպահեստամասերի խանութներ, ոսկերչի արհեստանոց, տուրիստական գործակալության գրասենյակ:
Կասկածից վեր է, որ մի հարկի տակ մեղուն եւ ձուկը ավելի հեշտ իրար հետ յոլա կգնան, լեզու կգտնեն, քան քաղաքական ուժերը՝ հատկապես երկխոսող-խռովող ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն: