Այսօր, Տարեցների միջազգային օրվա առթիվ, մեր երկրի միայնակ տարեցների համար կկազմակերպվեն խնջույք, համերգ եւ նրանց նվերներ կբաժանվեն: Երեկ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նրա տվյալներով, այսօր, ընդհանուր առմամբ, տուն-ինտերնատներում խնամվում է 2090 միայնակ ծեր, որից 1000-ը ապրում է ինտերնատում: Մեկ տարեցի վրա օրական ծախսվող գումարը կազմում է 3869 դրամ, որից սննդին բաժին է ընկնում 1430 դրամը: Ա. Կեսոյանի հավաստմամբ, այդ գումարը միանգամայն բավարար է նրանց խնամելու համար: