Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐ՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ»

Հոկտեմբեր 01,2011 00:00

Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնն արդեն հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, ինտերնետով ու անհրաժեշտ կահույքով: Այս ամենը կենտրոնին երեկ նվիրել է «ԱրմենՏել» ընկերությունը: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով, այս արարողությունը նվիրվում է Զբոսաշրջության միջազգային օրվան, որը նշվել է այս շաբաթ. «Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է՝ «Beeline»-ը հանուն պայծառ ապագայի, եւ հաճելի է, որ, առաջնորդվելով այդ կարգախոսով, մենք ուսանողների համար ապահովում ենք կրթական գլոբալ աղբյուրներին, աշխարհի լավագույն օրինակներին եւ զբոսաշրջության ոլորտի ճանաչված արհեստավարժների փորձին ծանոթանալու հնարավորություն»: Իսկ Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանն ավելացրեց. «Ուրախ ենք, որ մեր մասնագիտացված բուհը այդպիսի նվեր է ստանում հենց մեր մասնագիտական տոնի առթիվ: Բուհի ուսանողների եւ դասախոսների անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը՝ լսարանը համակարգչային տեխնիկայով հագեցնելու եւ կահավորելու, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում ներդրում կատարելու համար»:
Նշենք, որ Հայկական տուրիզմի ինստիտուտը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է եւ հավատարմագրված է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Այն Հայաստանում գործում է 2002 թվականից եւ հանդիսանում է Եվրոպական առաջատար դպրոցների ասոցիացիայի անդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել