Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (ԴԳՄՔ) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան (լուսանկարում) եւ իր կինը՝ ընկերության նախկին աշխատակից Ֆարիդա Ֆալլետտան, աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դինո գոլդ մայնինգ քամփնիի»: Ֆարիդա Ֆալլետտան ընկերությունից պահանջում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների համար 18 000 կանադական դոլար (առանց հարկերի եւ այլ պարտադիր վճարների), իսկ Ռոբերտ Ֆալլետտան՝ 52 միլիոն ՀՀ դրամ: Այս տարվա փետրվարի 27-ին տեղեկացրել ենք, որ ԴԳՄՔ սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը այցելել էր Կապան եւ մեկ օր անց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտային ազատել գլխավոր տնօրենի պաշտոնից: