Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի այս «ամպեր սավառնելու» պահին արված լուսանկարը արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարության փորձի ժամանակ: Հենց Թոփչյանին էր բաժին ընկնելու տոնելու ոչ միայն նվագախմբի 75-ամյակը, այլեւ հոկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվելիք ՀՊՖՆ-ի 85-ամյակի առիթով հանդիսության «տանտերը» լինել:
Նշենք, որ նվագախումբը սկզբնավորվել է 1925 թվականին՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա եւ ունեցել այնպիսի մեծանուն դիրիժորներ, ինչպիսիք են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Լ. Ճգնավորյանը եւ այլք:
ՀՊՖՆ-ն, սկսած 1989 թվականից, հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Ճապոնիայում, Թուրքիայում եւ այլուր, ձայնագրել շուրջ 30 CD: