Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Պատրիկեեւ. «Հայաստանում մենք մի ընտանիք ենք»

Սեպտեմբեր 30,2011 00:00

Երեկ «Միկա» մարզահամալիրում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացված բազկամարտի Հայաստանի առաջնությանը, որը նվիրված էր ֆեդերացիայի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հիշատակին, հետեւում էր նաեւ հունահռոմեական ըմբիշ, գերծանր քաշային, օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը՝ իր անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանի հետ: Օգտվելով պատեհ առիթից՝ նա հայտարարություն արեց հայաստանյան ԶԼՄ-ներին՝ կապված աշխարհի վերջին առաջնությունից հետո «Սովետսկի սպորտ»-ին տված հարցազրույցում իր խոսքերը աղավաղված ներկայացնելու հետ: «Ինձ չի հետաքրքրում, թե որոշ լրատվամիջոցներ ինչ են ասում: Այդ լրագրողը գրել էր՝ իբր ես դժգոհել եմ, որ լինելով Հայաստանի հավաքականի անդամ՝ դժգոհ եմ ինչ-ինչ բաներից ու այստեղ մարզիչ չունեմ: Նման բան ես չեմ ասել: Ես ունեմ անձնական մարզիչ՝ Սամվել Գեւորգյանը: Մենք հիմա միասին կանգնած ենք ձեր առջեւ: Ես հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո՝ շնորհիվ պարոն Գագիկ Ծառուկյանի: Նա անում է ամեն բան, որպեսզի սպորտում գործերը լավ ընթանան, եւ ես Հայաստանի համար մեդալներ նվաճեմ: Մենք այստեղ մի ընտանիք ենք՝ պարոն Ծառուկյանը, մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, ֆեդերացիան, հավաքականի գլխավոր եւ իմ անձնական մարզիչները: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես իմ հարազատ տանը, եւ ամեն անգամ, երբ բարձրացնում եմ Հայաստանի դրոշը, հպարտություն եմ զգում: Անելու եմ ամեն բան նոր հաջողությունների համար եւ Լոնդոնի օլիմպիական ուղեգիր անպայման կնվաճեմ»,- ասաց Յուրի Պատրիկեեւը:
Բազկամարտի Հայաստանի առաջնության մանրամասները՝ «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930