Լրահոս
Օրվա լրահոսը

Կորուստները շարունակվում են

Սեպտեմբեր 30,2011 00:00

Բաքվում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության երրորդ օրը Հայաստանի հավաքականը նոր կորուստ տվեց: Մինչեւ 81 կգ քաշային կարգում Արթուր Խաչատրյանը մեկնարկային մենամարտում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Էհշան Ռուզբահանիին: Սա ռինգում մեր թիմի երկրորդ անընդմեջ պարտությունն էր: Անդրադառնալով պարտություններին՝ մեր պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ասել է, թե դրանցում մրցավարական կողմնակալություն չի եղել. «Նրանք իսկապես պարտվեցին եւ հիմա մարզիչների ու բոլորիս խնդիրն է՝ անել այնպես, որպեսզի այս անհաջողությունները չանդրադառնան մեր մյուս, համեմատաբար ավելի ուժեղ եւ փորձառու բռնցքամարտիկների՝ Հովհաննես Դանիելյանի, Վլադիմիր Սարուխանյանի, Հրաչիկ Ջավախյանի, Սամվել Մաթեւոսյանի եւ Անդրանիկ Հակոբյանի վրա»,- տեղեկացրել է Դ. Գաբրիելյանը «Շանթ» հեռուստաընկերությանը:
Երեկ պայքարն սկսեցին մինչեւ 69 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնում էր Սամվել Մաթեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930