Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի գավաթի» մրցաշարը թեժանում է

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"«Սա այն մրցաշարն է, որում հաղթողներ եւ պարտվողներ չկան, թեեւ այսօր 1:5 հաշվով զիջեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության թիմին, ինչի առիթով նրանց շնորհավորում եմ: Սա միջոցառում է, որը պետական ծառայողներին, գերատեսչական մարմինների աշխատակիցներին առողջ ապրելակերպ վարելու, ուժերը մարզական ոլորտում փորձելու եւ միմյանց հետ շփվելու հնարավորություն է ընձեռում: Ողջունում ենք վարչապետի այս նախաձեռնությունը, մասնակցել եւ մասնակցելու ենք ֆուտբոլային այս մրցաշարին», – երեկ խաղից հետո «Առավոտին» ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ֆուտբոլի վարչապետի գավաթի խաղարկությանը մասնակցելը ոգեւորել է իրենց կոլեկտիվին: «Անցած տարի այնքան էլ հաջող հանդես չեկանք: Դրա համար այս տարի որոշեցինք ձմեռվանից նախապատրաստվել: Թիմի համար մարզադահլիճ վարձակալեցինք, շաբաթական երկու-երեք անգամ աշխատանքից հետո ըստ հնարավորությունների տղաները մարզվում էին: Ես էլ եմ հաճախ միացել նրանց: Եվ գիտե՞ք, դա օգնում էր աշխատանքային առօրյայից հետո լիցքաթափվել: Մի խոսքով, սա մեզ մոտ ավանդույթի է վերածվել», – եզրափակեց Ա. Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարի հանդիպումները կայանում են Երեւանի «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբների, Աբովյանի եւ Աշտարակի խաղադաշտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել