Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ամփոփել է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով աշխատանքների՝ էսսեների մրցույթը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը Երեւանի կենդանաբանական այգում կայացած միջոցառման ժամանակ պարգեւատրել է 4 բուհի 12 ուսանողի եւ խորհրդատու դասախոսների՝ իրենց աշխատանքով բնության հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությանը հակադարձելու եւ մաքուր շրջակա միջավայրի անհրաժեշտության մասին քարոզելու համար:
Կառավարման նոր մշակույթը դրսեւորվել է կոնկրետ ծրագրերով. բնապահպանական տեսահոլովակների հեռարձակում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում՝ «Արեւորդի» էկո-ակումբների ստեղծում, ծառատունկերի միջոցով՝ անտառների պահպանմանն ուղղված ջանքեր, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ խոնարհած ծաղիկներից թղթի վերամշակման գաղափարի իրագործմանն աջակցություն, բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնելու պատասխանատվություն, բնապահպանական թեմաներով տարատեսակ լուսանկարչական մրցույթների միջոցով՝ երեխաների ձայնը մեծահասակներին հասցնելու ջանքերի խրախուսում եւ այլն: Բնապահպանական համակարգված քարոզարշավի հերթական քայլը Հայաստանի բոլոր բուհերում շրջակա միջավայրի պահպանման թեմայով հայտարարված մրցույթն էր: 4 բուհի 12 ուսանող եւ խորհրդատու դասախոսներ արժանացել են հատուկ վերաբերմունքի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նրանց շնորհել է մրցույթին մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ եւ դրամական պարգեւ՝ 300.000-ական դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել