Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԵՑՐԱԾ ՀԱԼԵՑՐԱԾ ՍԱՂՄՆ ԷԼ Է ՊԻՏԱՆԻ

Սեպտեմբեր 30,2011 00:00

«Ծնողները կարող են եռյակ կամ քառյակ ուզել կամ արդեն բեղմնավորված սաղմերը սառեցնել ու պահել հետագայի համար, երբ կուզեն երկրորդ երեխան ունենալ: Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ առաջին երեխայի ծնունդից 2 տարի հետո հալեցվել ու նորից մոր օրգանիզմում է տեղադրվել երկու տարի առաջ սառեցված սաղմը, ու միանգամայն առողջ երեխա է ծնվել»,- երեկ այսպիսի նորարարությունների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը: Խոսելով փոխնակ մայրերի մատուցած ծառայություններից՝ պարոն Օկոեւը հայտնել է, որ շատ հաճախ մեր երկրում փոխնակ մոր դերում հանդես են գալիս մտերիմ բարեկամներ, հարազատներ, ասենք՝ մայրը, քույրը եւ այլն. «Այս դեպքում արդեն անիմաստ է դառնում գումարի չափի մասին խոսելը, քանի որ այդպիսով նրանք օգնում են իրենց հարազատին: Ի դեպ, շատերը հարազատ մարդուն նախընտրում են ոչ միայն նրա համար, որ խուսափեն հավելյալ ծախսերից, այլեւ՝ որ ապահովեն գենետիկ մաքրությունը»:
Օկոեւի տվյալներով, 1994-ից սկսած՝ այս մեթոդով շուրջ 400 երեխա փոխնակ մայրերի միջոցով է ծնվել: Բժիշկը նաեւ նշել է, որ այդ ծառայություններից օգտվողների թիվը տարեցտարի ավելանում է: Ինչ վերաբերում է փոխնակ մոր ծառայության վճարին, ապա, ըստ Գ. Օկոեւի, այն օրենքով որեւէ տեղ ֆիքսված չէ եւ որոշվում է փոխհամաձայնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել