Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՂԹԵՑ

Սեպտեմբեր 29,2011 00:00

NEW

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի հայցի քննությունը: Գրականության ինստիտուտը ըստ հայցվորի հանձնարարել է նրան պատրաստել, հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Գրքում, մասնավորապես, պետք է ներկայացվեին 1924-1960թթ. «Հայրենիք» օրաթերթում Ա.Հայկազի հրատարակած բազմաժանր գրական ստեղծագործությունները:
Նախատեսված 500 օրինակ տպաքանակից ՀՀ սփյուռքի նախարարությանը պետք է տրամադրվեր 150 օրինակը:
Մարգարիտա Խաչատրյանը այդպես էլ արել է եւ ըստ էության մատուցել ծառայություններ եւ որոշակի գումարով երրորդ անձ ճանաչված «Տիգրան Մեծ» հրատարակչությունում ավարտին է հասցրել գիրքը:
Ի դեպ, նախարարությունը հավանության է արժանացնում ոչ միայն գրքի գաղափարը, այլ նաեւ՝ ծնունդը:
Սակայն ըստ գրականության ինստիտուտի.«Հայցվորը պետք է ներկայացներ պարտավորության առաջացման ստույգ փաստեր: Այսինքն, հայցապահանջը պետք է հիմնված լիներ պարտավորության առաջացման հստակ ապացույցի վրա, ինչը չի արվել»: Մասնավորապես, ըստ ինստիտուտի դատարան ներկայացրած առարկությունների, Մարգարիտա Խաչատրյանը իրավահարաբերություններից բխող որեւէ քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանող պայմանագիր չի ներկայացրել:
Ստացվեց այնպես, որ Մ.Խաչատրյանի պահանջն ըստ այդմ որակվեց իրավազուրկ: 
Դատարանը մերժեց Մ. Խաչատրյանի հայցը եւ վճռեց հօգուտ գրականության ինստիտուտի գիտաշխատողից բռնագանձել 150 000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի կողմից մատուցված ծառայությունների համար  գումար:
Մ.Խաչատրյանը մտադիր է վերաքննիչ բողոք բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930