Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրգեյջանի» «Կիլլդիմը»

Սեպտեմբեր 29,2011 00:00

NEW

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի (ղեկավար Գեորգի Վանյան) նախաձեռնությամբ, Սեպտեմբերի 28-ին Հայաստանում մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կինոդահլիճում «Ո՞ւմ է վնասում տեղեկատվական պատերազմի հովանու ներքո տարվող բռնության եւ ռասիզմի քարոզը» թեմայով քննարկում էր կազմակերպել: Քննարկման զեկուցողներից մեկն էլ «Տեսանկյուն» թերթի խմբագիր, Տավուշի մարզում «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն էր:
Սկզբում ցուցադրվեցին համացանցից վերցված «Սանկտ-Պետերբուրգի հայ ուսանողների միավորում» հ/կ պատրաստած «Հայ ֆիդայինները եւ ազերները» տեսանյութի երկու հատվածներ, նաեւ «Կիլլդիմ» մուլտֆիլմի մի սերիա:
Այդ տեսանյութերը համացանցում շատ դիտողներ են եղել, հատկապես` պատանիներ: Տեսանյութերում Ադրբեջանը ներկայացված է «Ադրգեյջան»՝ սեռական փոքրամասնության երկիր: Ցուցադրվում է , թե ինչպես գերի ընկած ադրբեջանցին կյանքը փրկելու համար լիզում է հայ սպայի թեւքը եւ այլն:
Ներկաները ընդհանուր առմամբ դեմ էին այլատյացության եւ բռնության քարոզչությանը, բայց միաժամանակ նկատեցին, որ նման տեսանյութերը Ադրբեջանի կողմից հակահայ քարոզչության պատասխանն են:
Վերջում կայացավ քվեարկություն: 3 հոգի կողմ արտահայտվեցին բռնության եւ ռասիզմի քարոզչությանը,26-ը` դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930