«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էր՝ վերականգնվելո՞ւ է, արդյոք, Հրաչյա Աճառյանի բրոնզե քանդակը, որը գողացվել էր գունավոր մետաղների «սիրահարների» կողմից:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից գրավոր պատասխանել են. «Ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի բրոնզե քանդակի (Մոսկովյան-Իսահակյան խաչմերուկի մոտ) վերականգնման խնդիրը, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանին եւս մտահոգում է: Այս առումով Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը, քննարկել հեղինակի հետ, պարզել վերականգնման հնարավորությունները եւ ժամկետները: Անհրաժեշտ տեղեկատվությունը կուսումնասիրվի քաղաքապետարանում եւ հետագա քայլերի մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»: