Օպերային անվանի տենոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վոկալի դասուսույց, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե նա նշանակվելու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: Մեր զրուցակիցը, անակնկալի չգալով, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ասվածը: Միայն նշեց, թե ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը իր անվան հետ կապ չունի: