Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Սեպտեմբեր 29,2011 00:00

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Գոլովինո» թաղամասում, Երեւան-Իջեւան ճանապարհի 93-րդ կիլոմետրին «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան բախվել է «Գազ-3110»-ին: Վթարի հետեւանքով նախորդ օրը Ռուսաստանից Հայաստան ներկրված «Ռենջ Ռովերը» հայտնվել է Աղստեւ գետում: Պատահարի հետեւանքով երկու մեքենաներն էլ վնասվել են, բայց առավել չափով՝ «Ռենջ Ռովերը»: Վերջինիս վարորդ Հովսեփ Հովհաննիսյանը եւ ուղեւոր Հովհաննես Աբրահամյանը վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, «ԳԱԶ-3110»-ի վարորդ Յուրիկ Խաչատրյանի վնասվածքներն ավելի թեթեւ են: Վերջինս Դիլիջանի բնակիչ է, իսկ Հ. Հովհաննիսյանն ու Հ. Աբրահամյանը՝  Երեւանի:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան Այրում քաղաքում միջպետական մայրուղու եւ երկաթգծի հատման վայրում շրջվել եւ ձորն է ընկել մի մեծ բեռնատար, որը բարձված էր գյուղտեխնիկայի մասերով: Այն արտերկրից պահեստամասեր էր տեղափոխում Երեւան: Միջոցներ են ձեռնարկվում բեռնատարը ձորից հանելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել