Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային պատահար եւ փլուզում Այրումում

Սեպտեմբեր 29,2011 00:00

NEW 

\"\" Սեպտեմբերի 28-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Վրաստանի հանրապետությունում հաշվառված Volvo մակնիշի XWX106 համարանիշի բեռնատարը Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր-Այրում ճանապարհի 82-րդ կիլոմետրում, ճանապարհի եւ երկաթգծի հատման վայրն անցնելուց հետո դարձել է անկառավարելի եւ ընկնել ձորը: Տուժածներ չկան:
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանն ասաց, որ դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Տրակտոր եւ դրա պահեստամասեր տեղափոխող բեռնատարը եւ դրա կիսակցորդը հանվել են ձորից, իսկ վագոն-բեռնարկղը (կոնտեյներ) դեռեւս  ձորում է:
Սեպտեմբերի 30-ին նույն տարածքում, ճանապահի վերին մասում, սողանքի պատճառով տեղի է ունեցել 110 մ հատվածի փլուզում: Դեպքի վայր են ժամանել կապի եւ տրանսպորտի նախարարության մասնագետները: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ընկերության ղեկավարները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սողանքի հետեւանքով փլվել է ասֆալտի շերտի մի մասը, հետագայում հնարավոր է խնդիրներ առաջանան միջպետական ճանապարհի այդ հատվածով երթեւեկության համար: Ճանապարհային ոստիկանությունն արդեն վտանգավոր այս հատվածում մեքենաների երթեւեկության արագությունը սահմանել է մինչեւ 30կմ/ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել