Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ՝ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանում կալանքի տակ են ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պարանյանը, Դեղձավան եւ Բագրատաշեն գյուղերի մեկական բնակիչներ: Պարանյանը նախկինում եղել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետի տեղակալը, հետո գտնվել է ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Եռյակն անօրինական կերպով Վրաստան է տեղափոխել մեծ քանակությամբ ոսկեղեն: Մառնեուլի քաղաքում ոսկեղենն իրացնելը կանխվել է վրաց ոստիկանների կողմից: Այժմ նրանք վրացական օրենսդրությամբ պետք է վճարեն 70 հազար լարի՝ 42 հազար դոլար տուգանք: Այդ դեպքում նրանք ազատ կարձակվեն եւ կդատապարտվեն ազատազրկումը բացառող պատժաչափի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930