Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավ է աշխատե՞լ, թե՞ խնդիրներն են ավելացել

Սեպտեմբեր 28,2011 00:00

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական բյուջեին շատ ավելի օգուտ է տվել՝ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելով, քան նախորդ 2 տարիներին: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, 2011-ի 9 ամսում 87 որոշում է կայացվել՝ տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու համար, ընդ որում՝ նույն ժամանակահատվածում մոտ 227 միլիոն դրամով տուգանել սուբյեկտներին:
ՏՄՊՊՀ-ի 2010 եւ 2011 թվականներին կայացված եւ դատական կարգով բողոքարկված որոշումներից ոչ մեկը վերջնական դատական ակտով անվավեր չի ճանաչվել: Մասնավորապես, 2010 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի թվով 34 որոշում, որոնցից 22-ով առկա է ՏՄՊՊՀ-ի օգտին կայացված դատական ակտ, իսկ 2011 թվականին բողոքարկվել է ՏՄՊՊՀ-ի 19 որոշում, որոնցից 8-ով դատարանը վճիռ է կայացրել հանձնաժողովի օգտին, մնացած գործերով դատավարությունը շարունակվում է: Ներկայումս հանձնաժողովում առկա են հարուցված եւ չավարտված 2 վարչական վարույթներ՝ գերիշխող դիրքի չարաշահման եւ 40 վարչական վարույթներ՝ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել