Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՏԻՈՏՆԵՐԸ ԼՐԻՎ ԽԵԼՔՆԵՐԸ ՔՑԵԼ ԵՆ»

Սեպտեմբեր 28,2011 00:00

\"\"Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Շմավոնյանն է: Երեւանում տեղի ունեցած ցանկացած վրաերթից հետո քննիչների հետ դեպքի վայր է ժամանում նաեւ նշված պաշտոնյան: Բազմաթիվ անգամ լսել եմ, որ Լեւոն Շմավոնյանը մեղադրում է հետիոտներին չթույլատրված վայրով տեղաշարժվելու մեջ, ինչը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է մահվան: Երբ հետիոտնը վթարի վայրում մահանում է, իսկ վարորդն էլ դիմում է փախուստի, նա նեղսրտում է. «Էս հետիոտները լրիվ խելքները քցել են, որտեղով ասես՝ անցնում են, դե արի, գնա ու գտի, թե ով է ավտոյի տակ քցել»: Իսկ ահա երկու օր առաջ քարոզ կարդացող պաշտոնյան փողոցն անցնում էր ոչ միայն հետիոտնի համար չթույլատրված մասով, այլեւ բետոնե արգելապատնեշի վրայից թռնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել