Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐԵՑԻՆ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի անցակետի դիմաց այս տարվա փետրվարի 24-ին տեղի ունեցած արյունալի կռվի պատճառով հարուցված քրգործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ կռիվը տեղի էր ունեցել օրը ցերեկով՝ Բալասանյանի թիկնապահների եւ գարեջրի գործարանի բանվորներից մեկի՝ Ալբերտ Սահակյանի եղբայրների միջեւ, որն ավարտվել էր դանակահարությամբ. հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր թիկնապահներից մեկը՝ Արթուր Առաքելյանը, մյուսը՝ Վարդան Ասատրյանը, որովայնի հատվածում ծանր վնասվածքներ էր ստացել: Գործով մեղադրյալներ են ճանաչվել 5 մարդ, որոնցից 3-ը Սահակյան եղբայրներն են: Նրանցից ամենածանր մեղադրանքը առաջադրվել է 25-ամյա Արմեն Սահակյանին, ով եւ դանակահարել էր թիկնապահին: Ինչո՞ւ է ծագել վիճաբանությունը, ըստ Ալբերտ Սահակյանի դատարանին տված ցուցմունքի՝ գարեջրի գործարանի տնօրինությունը իրենց 3 ամիս աշխատեցրել է՝ առանց աշխատավարձ տալու, իրենք էլ տրանսպորտի փող չեն ունեցել, հետեւաբար եւ վրեժ լուծելու նպատակով լաբորատորիայի փականներ են գողացել ու հաջորդ օրը հետ վերադարձրել: Ըստ Արմեն Սահակյանի էլ՝ թիկնապահները իրեն ներս չեն թողել, կռիվ են սարքել, զենք հանել, որի պատճառով էլ ինքը դիմել է «ինքնապաշտպանական միջոցի»՝ թափահարել է դանակը: Արդյունքում մահացել է թիկնապահը: «Ես ինձ լիովին չեմ արդարացնում, արդար չեմ, բայց եւ չեմ ընդունում ներկայացված մեղադրանքները»,- հայտարարեց Արմեն Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել