Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐԱՆԸ ԿԱՐԱԾ

Սեպտեմբեր 27,2011 00:00

\"\"

NEW

Այսօր ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Արթուր Հովհաննիսյանը: 11-րդ օրն է, ինչ կալանավորը հացադուլի մեջ է եւ կարել է բերանը: Նա բողոքում է իր քրեական գործով մեղադրանքը պաշտպանող Հայկ Էրամջյանի դեմ, որը միջնորդել է 9 գ թմրանյութ պահելու եւ իրացնելու համար իրեն դատապարտել 8, 5 տարվա ազատազրկման:
Պաշտպանական ճառով երեկ հանդես եկած նրա փաստաբանը՝ Նարինե Ռշտունին միջնորդեց, որպեսզի կարճվի գործը: Վերջին խոսքի համար Արթուր Հովհաննիսյանը խնդրեց, որ ժամանակ տան իրեն, քանի որ ի վիճակի չէ այդկերպ ասել իր ճառը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ճշտեց՝ ի՞նքն է բերանը կարել, թե՞ հարկադրել են: Կալանավորը պատասխանեց, որ ինքն է դիմել այդ քայլին:
Հաշվի առնելով Արթուրի առողջական վիճակը, դատավորը մի քանի օրով հետաձգեց նիստը:       

                                                           
                                                                                   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել