Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին օրը՝ առանց մերոնց

Սեպտեմբեր 27,2011 00:00

Երեկ Բաքվում մեկնարկեց սիրողական բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ խաղարկվում են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր:
Առաջին օրը պայքարի մեջ ներգրավվելու էին մինչեւ 49 կգ քաշայինները, որտեղ ընդգրկված էին Հովհաննես Դանիելյանը՝ Հայաստանից, եւ Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը: Սակայն աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հրապարակված վիճակահանությամբ հայ երկու մարզիկներն էլ այդ օրը ազատ էին: Նրանք իրենց մեկնարկային մենամարտերն անցկացնելու են հոկտեմբերի 3-ին:
Այսօր մեր ազգային հավաքականից մեկնարկը տալու պարտականությունն ընկել է մինչեւ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովի ուսերին: Նա մենամարտելու է մոնղոլացի Օդգոնդալայ Դորժնիամբուի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930