Սեպտեմբերի 25-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Աճառյան փողոցում՝ Առինջ տանող ճանապարհին, բախվել են թիվ 261 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0911 Լ պետհամարանիշի եւ «Մարկիզա» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 1730 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ռենոյի» վարորդ, 1957թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1990թ. ծնված Արթուր Հայրապետյանը, 1971 թ. ծնված Գայանե Խաչատրյանը, 1975թ. ծնված Գեղամ Աբելյանը, 1968թ. ծնված Գրետա Ալեքսանյանը, 1961թ. ծնված Սերգեյ Ադիլյանը եւ 1971թ. ծնված Գոհար Ալեքսանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: