Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած է միայն դատարանով

Սեպտեմբեր 27,2011 00:00

11 տարի առաջ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Յու. Ռաշիդյանի նախագահությամբ, լսեց Ռուզաննա Բաղդասարյանի հայցն ընդդեմ Հովհաննես Մխիթարյանի: Պահանջը մեկն էր. սեփականության իրավունքով առանձին բնակմակերես հատկացնել եւ մուտքն առանձնացնել:
Ռ. Բաղդասարյանը 1986թ. ամուսնացել էր 1958թ. ծնված Հովհ. Մխիթարյանի հետ, որից ամուսնալուծվել էր 1995թ.-ին, դատարանի վճռով: Ի դեպ, դատարանը 7-ամյա երեխային մոր հետ հատկացրել է Սարի թաղի 27 փողոցի 50 տան մի մասը: 7-ամյա երեխան մեծանում է, սակայն հայրը հեռանում է հանրապետությունից եւ այդպես էլ չի տեսնում որդուն: Ոչ միայն չի տեսնում, այլեւ տեսնելու դեպքում էլ չէր ճանաչի միակ որդուն: Մխիթարյանի որդին վերադառնում է բանակից: Տեղեկանում է, որ հորեղբայրը այս տարվա օգոստոսի 30-ին ժառանգության հարցով դիմել է Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանին՝ անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայական ստանալու համար:
Ժառանգության ձեւակերպման համար նրան լիազորագիր էր տվել եղբայրը: Սակայն մեր տրամադրության տակ գտնվող մայրաքաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն այլ բան է ասում: Ըստ այդ վճռի (դատավոր՝ Կ. Ավետիսյան), որը ուժի մեջ է մտել եւ չի բողոքարկվել, մահացած է ճանաչվել նույն ինքը՝ Հովհաննես Մխիթարյանը: Հիմքում դրվել է ոչ թե «մահվան վկայականը», այլ հարազատների հայտարարությունը, թե նրանից տեղեկություններ չունեն, եւ «հավանաբար տեղի է ունեցել անդառնալին»: Ըստ Ռուզաննա Բաղդասարյանի, հարազատներն ակնհայտ սուտ վկայություն են տվել, որպեսզի տիրանան իր որդուն օրինական հասնող գույքին: Այլապես, նրանք դատարան կներկայացնեին Հովհ. Մխիթարյանի կողմից տրված լիազորագիրը, այլ ոչ թե դատարանի՝ առանց հիմքի մահացած ճանաչվելու մասին բանավոր հայտարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել